«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Հովհանավանքում այսօր արև չկար, այլ խավարն էր հոգու ու խղճի

Հովհանավանքում այսօր արև չկար, այլ խավարն էր հոգու ու խղճի
26.10.2025 | 18:50

Հովհանավանքում տեղի ունեցած «պատարագը» ամբողջապես դուրս է եկեղեցական սահմաններից․ այն վերածեցին քաղաքական բեմի։ Բայց ամենից ուշագրավը, բացի «պատարագից», նաև մասնակիցների պահվածքն էր։

Մի բան, որն իմ ուշադրությունը գրավեց.

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից շատերը եկեղեցի էին եկել մուգ արևային ակնոցներով՝ այն դեպքում, երբ դրսում արև չկար։ Առաջին հայացքից դա կարող է թվալ մանրուք, բայց իրականում դա խոսում է շատ բաների մասին։

Մուգ ակնոցը հաճախ գործում է որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։

Այն օգնում է մարդուն թաքցնել իր հայացքը, զգացմունքները, կասկածը, վախը։

Այն թույլ է տալիս լինել միջավայրում, բայց ոչ ամբողջությամբ բացվել նրա առաջ։

Աչքերը, որոնք սովորաբար արտահայտում են հավատը, հարգանքը կամ մեղքը, փակվում են ապակու հետևում։ Եվ հենց այդ փակ ապակին է ստեղծում հոգևոր և մարդկային շփման պատնեշը։

Այդ ակնոցները խոսում են ոչ թե նորաձևության, այլ հոգեբանական հեռավորության մասին։

Դրանք դարձան սիմվոլ մի միջավայրի, որտեղ մարդիկ չէին եկել աղոթելու, այլ եկել էին ներկայանալու՝ առանց ներգրավվելու։

Հոգևոր սրբության հանդեպ ներսում անհարմարություն կար, իսկ ակնոցը դարձավ «անմեղ» դիմակ, որի հետևում կարելի էր թաքցնել ամեն ինչ՝ ներքին հակասությունը, կասկածը ամոթը կամ մեղքի զգացումը։

Երբ մարդը հավատքով է մտնում տաճար, նա իր հայացքն է բարձրացնում դեպի խորանը։

Երբ նա մտնում է ակնոցով՝ փակ աչքերով, դա արդեն այլ պատմություն է:

Հովհանավանքում այսօր արև չկար, այլ խավարն էր հոգու ու խղճի:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ